Միացյալ Նահանգները չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողությունը, որը, ըստ Վաշինգտոնի, կլինի կանխարգելիչ։ «Կարծում եմ՝ իմաստուն և խելամիտ է կանխարգելիչ կերպով խափանել տարածաշրջանում տեղակայված հազարավոր ամերիկյան զորքերի և օբյեկտների, ինչպես նաև մեր դաշնակիցների վրա հարձակումը։ Հուսով եմ՝ բանը դրան չի հասնի»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Իրանին հարվածելը կնշանակի հարվածել նաև Հայաստանին

Իրանին հարվածելը կնշանակի հարվածել նաև Հայաստանին
29.01.2026 | 12:16

Պետք է հստակ գիտակցել, որ Իրանի վրա ցանկացած լայնամասշտաբ հարձակում և լայնածավալ պատերազմում հարևան երկրի հայտնվելը մեծ հարված է լինելու նաև Հայաստանի համար: Եվ ոչ միայն այն առումով, որ կարող է փակվել Հայաստանի համար տնտեսական ու ռազմավարական նշանակություն ունեցող Իրան- Հայաստան միջպետական ավտոճանապարհը կամ դրանով կարող են այլևս չստացվել մեզ անհրաժեշտ ապրանքները, ոչ միայն այն առումով, որ կարող է փակվել Իրան- Հայաստան գազատարը…

Հայաստանի համար անհամեմատ ծանր հարված կլինի Իրանի միջուկային օբյեկտներին հրթիռա-ռմբային զանգվածային հարվածներից հետո Հայաստանի տարածքի մի մասի (Արարատի մարզ, Երևան, Սյունիք…) միանգամայն հնարավոր ռադիոակտիվ աղտոտումը, ինչին ժամանակին հանգամանորեն ու փաստարկված կերպով անդրադարձել ենք մի առանձին հոդվածաշարով: Հետևաբար այս իրողությունը գիտակցելով, Իրանին նմանաբնույթ հարված հասցնելը կնշանակի հարվածել նաև Հայաստանին, թքել ոչ միայն մեր շահերի, այլև մեր երկրի անվտանգության, նրա բնակչության առողջության ու կյանքի վրա: Եվ եթե, Աստված մի արասցե, տեղի ունենա վատթարագույնը, ո՞րն է լինելու հայերիս պատասխան քայլն ԱՄՆ-ին և Իսրայելին: Մտածեք… Ես ունեմ այս հարցի իմ պատասխանը:

ԱՄՆ-ը՝ Սատանայի այդ պետությունն, արդեն ռազմական խոշոր ուժեր է կենտրոնացրել Իրանի շուրջ: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, ТАСС-ի փոխանցմամբ, հայտարարել է, որ ԱՄՆ-ը խոշոր ուժեր է կենտրոնացրել Իրանի մոտակայքում:

«Մենք մեծ արմադա ունենք Իրանի կողքին,- «Axios» պորտալի լրագրողներին տված հարցազրույցում ասել է սիոնիստների գործիք Թրամփը:-Ավելի շատ, քան ամերիկյան ուժերը Վենեսուելայի կողքին»։

Ինչպես նշված է հրապարակման մեջ, Թրամփը չի պարզաբանել է, թե ինչ հետագա գործողություններ է մտադիր ձեռնարկել Իրանի նկատմամբ: Նա այն կարծիքն է հայտնել, որ Իրանում իրավիճակը փոփոխությունների ընթացքում է, ինչով, կարծում ենք, ակնարկել է, որ Իրանում պետական հեղաշրջման ԱՄՆ-ի և Իսրայելի ծրագրի իրագործումն ընթացքում է, և եթե հեղաշրջումն այդ երկրում ԱՄՆ-ի, Արևմուտքի և Իսրայելի հինգերորդ շարասյան կամ տրոյական ձիու գործադրմամբ չի ստացվելու, Իրանի վարչակարգը չի հանձնելու իր իշխանությունը, ապա իրենք իրենց ծրագիրը կիրագործեն արտաքին ռազմական միջամտությամբ:

Դեռ հունվարի 26-ին, «РИА Новости»– ի փոխանցմամբ, ԱՄՆ-ի Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հաստատել է «Abraham Lincoln» ավիակրի ժամանումը Հնդկական օվկիանոսում իր պատասխանատվության գոտի:

«Abraham Lincoln» ավիակիր հարվածային խումբը ներկայումս տեղակայվել է Մերձավոր Արևելքում՝ տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը նպաստելու համար»,- տեղեկացրել է հրամանատարությունը սոցցանցում:

Ճիվաղները, որոնք ցանկացած պահի պատրաստ են պայթեցնել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը, իբր թե տարածաշրջանային անվտանգության ու կայունության մասին մտածողներն են, մտահոգվողները:

Ավիակիր խմբավորման վերատեղակայումը տեղի է ունենում Իրանի շուրջ լարվածության ֆոնին։ Թրամփն ավելի որոշակի պատասխան չի տվել այն հարցին, թե արդյոք հանվե՞լ է Իրանին ռազմական միջամտության տարբերակը և նշել է միայն, որ չի կարող ասել, թե ինչ կլինի ապագայում:

Ինչպես, «Аргументы и факты»–ի փոխանցմամբ , հայտնել է «New York Times» պարբերականը, ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Abraham Lincoln» ավիակիրը, որը ժամանել է Հնդկական օվկիանոսի ջրային տարածքում ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտի, կարող է Իրանի դեմ ռազմական գործողություններին ներգրավվել արդեն առաջիկա օրերին: ԱՄՆ-ի անանուն պաշտոնյաների խոսքով, եթե երկրի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում կայացնի Իրանին հարված հասցնելու մասին, ավիակիրը տեսականորեն կարող է հարձակումն իրականացնել 1-2 օրվա ընթացքում:

Բացի վերոնշյալից, հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգները տվյալ տարածաշրջան է ուղարկել նաև մեկ տասնյակ F-15E կործանիչներ՝ իր զինված ուժերի ավիացիոն բաղադրիչն ուժեղացնելու նպատակով:

Ամերիկացի ռազմական վերլուծաբանները, «Комсомольская правда»–ի փոխանցմամբ, ավելի վաղ հնարավոր էին համարել, որ ԱՄՆ-ը կարող է հարվածել Իրանին «Tomahawk» թևավոր հրթիռների կիրառմամբ: Հաղորդվում էր, որ ԱՄՆ-ի պատերազմի նախարարությունը Պենտագոնն այս դեպքում կարող է գործի դնել Մերձավոր Արևելքում գտնվող ականակիրները, ինչպես նաև մարտական ավիացիան՝ կործանիչները և ռազմավարական ռմբակոծիչները:

Սպիտակ տունը դիտարկում է նաև իրանցի պաշտոնյաներին առանձին հարվածներ հասցնելու տարբերակը, որոնք, ըստ ԱՄՆ-ի դիրքորոշման, մեղավոր են ցուցարարների (իրականում՝ Իսրայելի և ԱՄՆ-ի գործակալների, հինգերորդ շարասյան ներկայացուցիչների, ինչպես նաև նրանց կողմից զոմբիացված ու պետական հեղաշրջման փորձ կատարած խռովարարների) մահվան մեջ:

Թրամփը երեկ, «Аргументы и факты»–ի փոխանցմամբ, Այովա նահանգում կողմնակիցների առջև ելույթ ունենալով, դարձյալ հայտարարել է Իրանի մոտ ամերիկյան ռազմական ներկայության ավելացման մասին, և հույս հայտնել, որ Թեհրանն, ի վերջո, կպայմանավորվի Վաշինգտոնի հետ, Իրանի իշխանությունները կնախընտրեն գործարքի գնալ:

«Ի դեպ, հենց հիմա դեպի Իրան հիանալիորեն ուղղվում է ևս մեկ հրաշալի արմադա, այնպես որ տեսնենք,- «РИА Новости»–ի փոխանցմամբ, նկատի ունենալով դեպի Իրան ԱՄՆ-ի երկրորդ ավիակիր խմբավորման ընթացքը, ասել է Թրամփը:- Հուսով եմ, որ նրանք կգնան գործարքի»:

Այս տողերը կարդալուց հետո ինչպե՞ս չասել՝ հիանալիորեն տեսնենք ԱՄՆ-ի հրաշալի կործանումը: «Գործարք» ասելով, ԱՄՆ-ի նախագահը նկատի ունի Իրանի ղեկավարության կողմից իշխանության հանձնումն ընդդիմությանը, առնվազն՝ երկրի միջուկային ծրագրի հարցում Միացյալ Նահանգների՝ միջազգային իրավունքի հետ որևէ աղերս չունեցող քմահաճույքների կատարումը, ինչպես նաև զանգվածային անկարգությունների և պետական հեղաշրջման փորձի համար կալանավորվածների ազատ արձակումը, որպեսզի նրանք դարձյալ հնարավորություն ունենան պետական հեղաշրջման նպատակով համապատասխան գործողություններ կատարելու:

Միացյալ Նահանգները, «Вечерняя Москва»–ի փոխանցմամբ, ծրագրել է «կետային հարվածներ» հասցնել Իրանի այն պաշտոնյաներին ու հրամանատարներին, որոնք, ըստ Նահանգների, կարող են մասնակցած լինել ցուցարարների սպանություններին: Այս մասին հունվարի 26-ին հայտնել է «Middle East Eye» պորտալը։ Պարսից ծոցի պետծառայողի տվյալների համաձայն՝ հարձակումները կարող են տեղի ունենալ արդեն այս շաբաթ, բայց չի կարելի բացառել, որ ԱՄՆ-ի ծրագրերը կարող են փոխվել։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին հերքել է ԶԼՄ-ների այն հրապարակումները, որոնցում հաղորդվում էր հունվարի 8-ին և 9-ին երկրում բողոքի միջոցառումների (իրականում՝ զանգվածային անկարգությունների) ընթացքում 30 000 զոհվածների մասին: Նրա խոսքով՝ արտաքին ուժերը փորձել են նման ծրագիր իրականացնել, սակայն ձախողվել են, իսկ հիմա ապատեղեկատվություն են տարածում ԶԼՄ-ների միջոցով:

Իրանի Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավար Էբրահիմ Ազիզին ամերիկացի զինվորականներին ավելի վաղ խորհուրդ էր տվել հրաժեշտ տալ իրենց ընտանիքներին, եթե նրանք ծրագրում են Իրանի դեմ նոր գործողություն իրականացնել:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 177

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ